Նայե՛ք այս երկու մարդկանց. կարդացեք և եզրակացություն արեք իրականության մասին

Նայե՛ք այս երկու մարդկանց. կարդացեք և եզրակացություն արեք իրականության մասին

«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նայե՛ք այս երկու մարդկանց: Երկուսն էլ դերասան են, երկուսն էլ Հայաստանի քաղաքացի են՝ Սարգիս Գրիգորյանը և Մանվել Խաչատրյանը:

Մանվելը վարձով է ապրում, Սարգիսը՝ շքեղ առանձնատանը:

Մանվելը մեկ մեքենա ունի, Սարգիսը՝ մի քանի հատ:

Մանվելն ասում է, որ աղետալի այս օրերին միտինգ չի անում, որ տաքսի է վարում:

Սարգիսը ասում է՝ եթե արտակարգ դրությունը երկարացնեն, ինքը կարտագաղթի:

Ապրես, Մանվե՛լ: Վաթսունութամյա ծերունուս խոնարհումը:

Մենք միասին հաղթելու ենք»: