Նիկոլ Փաշինյանը շատ վատ լուրեր է հայտնում

Նիկոլ Փաշինյանը շատ վատ լուրեր է հայտնում

Հայաստանում կորոնավիրուսային վիճակը շարունակում է մնալ ծանր, առողջապահական համակարգը շարունակում է աշխատել ծանրաբեռնված: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հայտարարեց, որ համավարակի նոր ալիք է սկսվում։ Նա նշեց, որ Հայաստանի ռազմավարությունը նույնն է՝ իրավիճակը կարելի է հաղթահարել քաղաքացիների վարքագծի փոփոխության ու երկխոսության արդյունքում, հակառակ դեպքում վարչական տույժերը արդյունք չեն տա:

 

Փաշինյանը նշեց, որ շաբաթ օրը եղել է Ավանում, դիմակներ է բաժանել.

«Ես տեսնում եմ, որ քաղաքացիներն ամեն դեպքում չեն հավատում, որ իրենց անհատական վարքագիծը կարող է ազդել իրավիճակի վրա:

 

Ինձ համար անակնկալ էր, որ բազմաթիվ քաղաքացիներ, ում հետ շփվել եմ, չունեն մտերիմներ, ովքեր վարակվել են կորոնավիրուսով:

 

Հայաստանում դեռ կան մարդիկ, ովքեր անձնապես չեն առնչվում խնդրի հետ, իրենց ծանոթները, մտերիմները չեն առնչվել, ինչն էլ ավելի բարդացնում է մեր խնդիրը: Բայց կարծում եմ, որ ճիշտ վարվելակերպն այն չէ, որ սպասենք անձնապես խնդրի հետ առնչվելուն, այլ այն է, որ ի գիտություն ընդունենք այն, ինչ կա»:

 

Նրա խոսքով՝ ողջ պատմության մեջ մենք ունենք ռազմավարական կարմիր գիծ։

«Այն պահին, երբ մենք տեսնենք, որ մեր առողջապահական համակարգն այլևս չի կարողանում սպասարկել քաղաքացիներին, մենք այլ ելք չենք ունենա, քան սահմանափակումների ռեժիմին վերադառնալը և ավելի խիստ սահմանափակումներ կիրառել իրավիճակը հաղթահարելու համար՝ իմանալով, որ դա մեծ հարված է լինելու տնտեսությանը:

 

Իմ հույսն այն է, որ մենք կգիտակցենք իրավիճակի լրջությունն ու անհատական վարքագծի փոփոխությամբ կլուծենք խնդիրը»,- հայտարարեց վարչապետը։