Ի՞նչ ունեցվածք է կուտակել Ռոբերտ Քոչարյանն իր պաշտոնավարման տարիներին. Միլիարդներ՝ աղքատ Հայաստանից

Ի՞նչ ունեցվածք է կուտակել Ռոբերտ Քոչարյանն իր պաշտոնավարման տարիներին. Միլիարդներ՝ աղքատ Հայաստանից

banner770

Հիշո՞ւմ եք՝ տարիներ առաջ' դեռեւս 2010 թվականին, ընդդիմադիր ուժերի ձեռամբ ռուսական լրատվամիջոցներից մեկում՝ versia.ru կայքում, հայտնվեց Ռոբերտ Քոչարյանին եւ նրա ընտանիքին պատկանող ընկերությունների ցուցակը:

Ըստ ցանկի' Քոչարյաններին են պատկանում

1. Արցախբանկը,

2. ՄԱՊ (50%). ընկերության հիմնադիրը ԱԺ պատգամավոր Ալիկ Պետրոսյանն է:

3. Արէկսիմբանկ (համասեփականատեր)

4. «Յունիբանկ» (համասեփականատեր)

5. ABB բանկ (համասեփականատեր)

 

6. Renko Construction

7. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ (90 տոկոսից ավել)

8. Արդշինինվեստբանկ (50 տոկոսից բարձր)

9. Կոնվերս Բանկ (տարբեր տվյալներով 30-50 տոկոս)

10. «Կապուտակ Սեւան» համալիր (100 տոկոս)

11. Նաիրի» բժշկական կենտրոն

12. Այնպիսի բրենդներ, ինչպիսիք են' Emporio Armani, Stefano Ricci եւ այլն)

13. «Բիշին» շինարարական ընկերություն (100 տոկոս)

14. «Դաունթայն Երեւան» շինարարական ընկերություն (ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի միջոցով)

15. Հ2 հեռուստաընկերություն (համասեփականատեր)

16. SAS խանութների ցանց (50 տոկոս)

 

17. «Սթար» խանութների ցանց (30 տոկոս. Սեդրակ Քոչարյանի միջոցով)

18. «Նոյ» կոնյակ-գինիների գործարան (50 տոկոս' համասեփականատեր Գագիկ Ծառուկյանի հետ)

19. «Զվարթնոց» օդանավակայան' 50 տոկոս

20. «Հայփոստ» 50 տոկոս

21. Բջջային հեռախոսների ներկրում. այս շուկայի 80 տոկոսը պատկանում է Քոչարյաններին

22. Մեծ առեւտրի կենտրոն՝ Մոսկվայում

23. Խաղատուն՝ Մոսկվայում

24. «Ղ-տելեկոմ»: Չի նշվում, թե որքան փայաբաժին ունեն Քոչարյաններն այս ընկերությունում:

25. Ագրո-ձեռնարկություն ՍՊԸ (1870 հա)

26. Հայաստանում «TOYOTA» ընկերության ներկայացուցչություն:

27. Գոլդեն Փալաս հյուրանոց 83 տոկոս

28. «Արարատցեմենտ» գործարան. այս ընկերությունում Քոչարյանները 33 տոկոս չափաբաժին ունեն: Համասեփականատերը Գագիկ Ծառուկյանն է:

29. «Կոնվերս բանկ» (մեծ տղայի' Սեդրակ Քոչարյանի միջոցով)

30. Նա նաեւ ռուսական «Սիստեմա» ընկերությունում ազատ տնօրենի կարգավիճակ ունի: