Ցավալի դեպք Հայաստանում. Զինվորներ տեղափոխող մեքենան շրջվել է. մի քանի զինվորների տեղափոխել են հիվանդանոց. Շամշյանը բացառիկ մանրամասներ է հայտնում

Ցավալի դեպք Հայաստանում. Զինվորներ տեղափոխող մեքենան շրջվել է. մի քանի զինվորների տեղափոխել են հիվանդանոց. Շամշյանը բացառիկ մանրամասներ է հայտնում

banner770

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, հուլիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Դեռևս անհայտ հանգամանքներում ՀՀ Պաշտպանության նախարարության հաշվեկշռում գրանցված «Կամազ» մակնիշի ավտոմեքենան շրջվել է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 7 ժամկետային զինծառայողներ բժշկական հետազոտման նպատակով օպերատիվորեն տեղափոխվել են զինվորական հոսպիտալ, որտեղ հետազոտվել են, և պարզվել է, որ, բարեբախտաբար, նրանց կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում։

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության Տավուշի մարզի ռազմական ոստիկանության վարչությունում նյութեր են նախապատրատվում, պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը; Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից 4-ն արդեն այսօր դուրս են գրվել հոսպիտալից։