What's Hot

    Հարգելի´ քաղաքացիներ, մեկնարկել է ապրիլ ամսվա կենսաթոշակների և նպաստների վճարման գործընթացը․ կենսաթոշակները և նպաստները կփոխանցվեն այսօր` ապրիլի 1-ին, արդեն իսկ բարձրացված չափերով` բացառապես անկանխիկ եղանակով:

    Միաժամանակ հայտնում ենք, որ մինչև ապրիլի 1-ը հենաշարժողական և այլ խնդիրներ ունեցող քաղաքացիների մեծ մասի դեպքում բանկային քարտերի առաքումներն արդեն իսկ իրականացված են: Այդուհանդերձ կան քաղաքացիներ, որոնց հետ որևէ ձևով հնարավոր չի եղել կապ հաստատել` բանկային քարտը առաքելու համար:

     Այն քաղաքացիները, որոնք դեռևս չեն ստացել իրենց բանկային քարտերը, կարող են զանգահարել 114 զանգերի կենտրոն կամ իրենց տվյալները ուղարկել 114@socservice.am էլ. հասցեին` նշելով հետադարձ կապի միջոցը:

    Իրենց բանկային քարտերը դեռևս չստացած կենսաթոշակառուների և նպաստառուների քարտերի առաքումը կիրականացվի առաջիկա օրերի ընթացքում: