
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն վրդովմունք է հայտնել Իսրայելի պաշտպանության բանակի զինվորների գործողությունների կապակցությամբ, որոնք հարավային Լիբանանում գործողության ընթացքում ոչնչացրել են Հիսուս Քրիստոսի կաթոլիկ արձանը։
Նեթանյահուն X սոցիալական հարթակում գրել է, որ խորապես ցնցված է միջադեպից․ «Երեկ, ինչպես իսրայելցիների մեծամասնությունը, ես ցնցվեցի և տխրեցի՝ իմանալով, որ Իսրայելի պաշտպանության բանակի զինվորը վնասել է կաթոլիկ կրոնական խորհրդանիշը հարավային Լիբանանում։ Ես դատապարտում եմ այս արարքը ամենախիստ ձևով»։
Նա հայտնել է, որ Իսրայելի իշխանությունները հետաքննություն են սկսել զինվորների գործողությունների վերաբերյալ, և որ վանդալիզմի համար պատասխանատուների նկատմամբ կձեռնարկվեն խիստ կարգապահական միջոցներ։