What's Hot

    Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին Մերձավոր Արևելքի իրավիճակի վերաբերյալ իր դիրքորոշման համար։

    Փեզեշքիանը համապատասխան թուրքերեն գրառում է կատարել X սոցիալական ցանցի էջում։

    «Իմ սիրելի եղբոր՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վճռական դիրքորոշումը գովասանքի է արժանի։ Եղբայրական թուրք ժողովուրդը տարիներ շարունակ զգալի ներդրում է ունեցել իսլամական Ումմայի համերաշխության ամրապնդման գործում։ Մենք կշարունակենք այս ուղին: Աստծո շնորհիվ մենք միասին կանցնենք այս հպարտ ճանապարհը»,- գրել է նա։