
«Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մոտ ձախ ազդրի մկանային լարվածություն է ախտորոշվել։
Ամենայն հավանականությամբ, նա չի կարողանա մասնակցել Իտալիայի առաջնության 30-րդ տուրի՝ «Ֆիորենտինայի» դեմ խաղին։ Այս մասին հայտնում է fcinter1908.it-ը։
Ընթացիկ մրցաշրջանում 37-ամյա կիսապաշտպանը միլանյան թիմի կազմում մասնակցել է 30 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։