Աշոտ Ահարոնյանի հայտարարությունը

Աշոտ Ահարոնյանի հայտարարությունը

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Ահարոնյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ինչպես հայտնի է՝ Հանրապետության տոնի առթիվ մայիսի 28-ից 31-ը հայտարարված են ոչ աշխատանքային օրեր։
Ոստիկանությունը հորդորում է ոչ աշխատանքային օրերին զերծ մնալ մասսայական միջոցառումներից /խնջույքներ, հավաքույթներ, ուխտագնացություններ և այլն/։
Հարգելի՛ քաղաքացիներ, հանգիստը կազմակերպեք՝ չխախտելով ՀՀ Պարետի որոշումները։ Կարգը խախտելը կառաջացնի իրավական հետևանքներ»։