Սարգիս Գրիգորյանի խոստովանությունը`կնոջը

Սարգիս Գրիգորյանի խոստովանությունը`կնոջը

ԱՄՆ-ում բնակություն հաստատած դերասան Սարգիս Գրիգորյանն ու կինը'պարուհի Մանո Գրիգորյանը, մեծ ակտիվություն են ծավալում ինստագրամում:

 

Հերթական հրապարակման մեջ Մանոն հարցնում է ամուսնուն, թե որ 3 երևույթների ժամանակ ամուսինը չի ների իրեն: Դե իսկ Սարգիսը պատասխանում է, որ միշտ կների կնոջը, քանի որ իր համար 3 աններելի երևույթները այնպիսի բաներն են, որոնք անհնար է Մանոն անի:

 

Նշենք, որ օրեր առաջ էլ զույգը համատեղ տեսանյութ էր ներկայացրել, որտեղ նրանք միմյանց ջերմ գրկում ու համբուրում էին:

 

Տեսանյութը մեծաթիվ հետևորդների մեկնաբանությունների է արժանացել: Նրանցից շատերը հավանել էին զույգի սիրառատ հրապարակումը:

 

Նշենք, որ ժամանակին Սարգիս և Մանո Գրիգորյանները բավականին սիրված էին հանրության կողմից և համարվում էին օրինակելի ընտանիքներից մեկը։

 

Սակայն Սարգսի քաղաքական հայտարարությունները փոխեցին ամեն ինչ՝ տեղիք տալով բազմաթիվ բացասական արձագանքների և մեկնաբանությունների։