Ու՞մ է կարոտել Իրինա Հարությունյանը և որն է նրա ամենաթանկ ու կարևոր իրը.

Ու՞մ է կարոտել Իրինա Հարությունյանը և որն է նրա ամենաթանկ ու կարևոր իրը.

StarNews.am-ը բլից հարցեր է պատրաստել հայ հայտնիների համար: Այսօր մեզ հետ խոսել է երգչուհի Իրինա Հարությունյանը:

Խորհուրդ, որ երբեք չեք մոռանա

Երբեք մի թերագնահատիր դիմացինիդ:

 

Հարց, որին ըստ Ձեզ երբեք չեք առընչվի

Ես երբեք չեմ ասում երբեք, քանի որ չգիտես, թե ինչ հարցի կարող ես առընչվել կյանքում:⁠

Ամենաթանկ ու կարևոր իրը

 

Մատանի, որը նվիրել է տատիկս:

 

Չեք երգի միայն ո՞ր դեպքում

Միևնույն է ես միշտ երգելու եմ, քանի որ առանց երգի չեմ պատկերացնում ինձ:

Ինչ տվեց Ձեզ վերջին 1 տարին

 

Տվեց դրական էներգիա, քանի որ ազատվեցի բացասական երևույթներից:

Շոու բիզնես, թե՞ բիզես

Շոու բիզնես, բայց կցանկանայի Հայաստանում այն ավելի զարգացած լիներ:

Ամենաշատն ում կամ ինչն եք կարոտում

Հայաստանը, 2020 թվականից  առաջ: