Telegram-ի օգտատերերը դժգոհում են մեսենջերի աշխատանքից

Telegram-ի օգտատերերը դժգոհում են մեսենջերի աշխատանքից

Telegram-ի օգտատերերը դժգոհում են մեսենջերի աշխատանքից, հավելվածում մեդիա ֆայլերը չեն բեռնվում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

 

Մասնավորապես, խնդիրներ են առաջանում լուսանկարների և տեսանյութերի, ձայնային և տեսահաղորդագրությունների բեռնման ժամանակ։

 

Մոսկվայի ժամանակով ժամը 19.20-ի դրությամբ Downradar ծառայությունը գրանցել է ավելի քան 1400 բողոք մեսենջերի աշխատանքի վերաբերյալ։ Խափանումները սկսվել են Մոսկվայի ժամանակով ժամը 19.00-ի սահմաններում։