Վիկ Դարչինյանի կինը հղի է

Վիկ Դարչինյանի կինը հղի է

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի թեթևագույն քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վիկ(Վախթանգ) Դարչինյանի կինը՝ պրոդյուսեր, սցենարիստ, «Ես կամ» հեռուստանախագծի հեղինակ Ջավահիր Եղիկյանը  երկրորդ երեխային է սպասում։

 

Նշենք, որ զույգի որդու անունն ընտրել էր երեխայի մայրը'որդուն անվանելով հայրիկի 2-րդ անվամբ'Վիկ:

Հիշեցնենք, որ Վիկ Դարչինյանը և Ջավահիր Եղիկյանն ամուսնացել էին 2020 թվականի դեկտեմբերին:

Նշենք, որ մեկ անգամ Վիկի կինը ամուսնու ծննդյան առթիվ հետևյալ գրառումն է կատարել.

«Հայ ազգի հպարտություն, իսկ իմ՝ սիրտ: երբ ծնունդդ շնորհավորեցի ու ասացի . քեզ ցանկանում եմ այն ինչ սիրտդ կցանկանա:

 

Ասացիր.

 

«Հիմա մի երազանք ունեմ, որ Հայաստանում խաղաղություն լինի եւ էլ ոչ մի ծնող զավակի կորուստ չտեսնի» ...

Ցանկանում եմ, որ ամենաառաջինը հենց այդ ցանկությունդ կատարվի ...

 

Վիկի մասին անվերջ կարելի է խոսել, գիտե՞ք, երբեւէ չէի պատկերացնի, որ այսքան ուժեղ ու հզոր մարդը կարող է միեւնույն ժամանակ լինել այսքան արդար ու բարի ...

 

երջանիկ եմ շատ, որ հենց դու ես իմ ամուսինը. քեզ հետ ես իմացա՝ ինչ է երջանկությունն ու վստահությունը, սերն ու հավատը...

Թող երկնային Տերը օրհնի ու պահապան լինի քեզ իմ հարազատ, իմ սիրելի, իմ Վիկ ...»: