Հնուց եկած ժողովրդական լավ խոսք կա 40 օրվա մասին. Տարոն Չախոյան

Հնուց եկած ժողովրդական լավ խոսք կա 40 օրվա մասին. Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանը գրում է.

 

Իրեն ուղղված հարցերի շրջանակում վարչապետը մանրամասն անդրադարձավ սահմանագծման ու սահմանազատման պրոցեսների հնարավոր փոխհամաձայնեցմանը Ադրբեջանի հետ։ Հստակ ընդգծեց, որ սահմանագծման ու սահմանազատման պրոցեսների շուրջ Ադրբեջանի հետ հնարավոր փոխհամաձայնության գալու դեպքում ընդամենը ստեղծվելու է հանձնաժողով, որը հետագայում քննելու է ու լուծումներ է առաջարկելու Հայաստան-Ադրբեջան սահմանի շուրջ։

 

Հետաքրքիր է, հիմա ինչ են զգում այն անձինք, ովքեր վերջին շրջանում և հատկապես վերջին օրերին կեղծ թեզերով էին «կերակրում» հանրությանը, թե իբր օրերս վարչապետը պատրաստվում է փաստաթուղթ ստորագրել, որով ամբողջ Սյունիքը կամ գոնե Սյունիքով միջանցք կտա Ադրբեջանին։

 

Հիմա՞ ինչով եք խաբելու հանրությանը։

ՀԳ․Հնուց եկած ժողովրդական լավ խոսք կա 40 օրվա մասին, ու քանի դեռ ստերով եք փորձում ձեր շուրջը մարդկանց հավաքել, միշտ էլ ձախողվելու եք։