Ամոթ է. Ստյոպա Սաֆարյան

Ամոթ է. Ստյոպա Սաֆարյան

Տարիների դադարից հետո աչքի եմ անցկացնում Ռ․Քոչարյանին սատարող կայքերի այսօրվա լրահոսը․․․ Հարցազրույցներ նրան սատարող "մշակութային", "արվեստի" "գիտական" ու այլ դեմքերի կողմից․․․ Ինչեր են ասել սեփական ժողովրդին․․․ Այ դրա համար էր ձեր իսկ ժողովուրդը ձեր հասցեին պատասխանում է տասնապատիկը․․․ Ու սա ցավ է։ Չեմ ուրախանում, որ դրանք կարդում եմ․ բայց այլ պատասխան չի էլ կարող լինել․․․ Սթափվեք։ Եթե ձեզ թվում է, թե հաճույքի մեջ ենք, որ չենք անցել խորհրդարան, սխալվում եք։ Բայց դա մեր ժողովրդի ցանկությունն է, ընտրությունն է։ Մենք էլ կարող էինք նեղվել, թե ինչու իշխանությունից հիասթափված, նախկիններին մերժող բայց փոփոխություններ ցանկացող շատ մարդիկ չգնացին ընտրության, որոնք կարող էին 23 ուժերից որևէ մեկին, այդ թվում՝ մեզ ընտրել։ Չենք շրջվում ու մեղադրում, թե մեր վաստակը, մեր արածը չգնահատեցիք։ Ամոթ է։ Ստյոպա Սաֆարյան