Սոս Ջանիբեկյանը նոր գրառում է կատարել (լուսանկար)

Սոս Ջանիբեկյանը նոր գրառում է կատարել (լուսանկար)

Դերասան Սոս Ջանիբեկյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել ու կից մեջբերումներ արել Հերման Հեսսեի «Ծառերը» պատմվածքից.

«Ծառն ասում է.

 

-Իմ մեջ է թաքնված կորիզը, կայծը, միտքը, ես կյանք եմ հավերժական կյանքից։

Միանգամյա է այն փորձը և թռիչքը, որ հավերժական Մայրը համարձակվել է շնորհել ինձ, միանգամյա է իմ կերպարանքը և ջղերը իմ մաշկի, միանգամյա է ամենափոքր տերևի խաղը իմ կատարի և ամենափոքր սպին իմ կեղևի։ Իմ ծառայությունն է՝ ձևավորել և ցույց տալ Միանգամյայի մեջ դրոշմված Հավերժականը։

Ծառն ասում է.

 

-Իմ ուժը հավատն է։ Ես ոչինչ չգիտեմ իմ հայրերի մասին, ես ոչինչ չգիտեմ այն հազարավոր մանուկների մասին, որ ամեն տարի ինձնից են ծնվում։ Ես ապրում եմ մինչև վերջը իմ սերմերի առեղծվածի և այլևս ոչինչ ինձ չի մտահոգում։ Ես հավատում եմ, որ Աստված իմ մեջ է։ Ես հավատում եմ, որ իմ առաջադրանքը սրբազան է։ Այս հավատով եմ ես ապրում։

 

Հերման Հեսսե»:

Ծառն ասում է. -Իմ մեջ է թաքնված կորիզը, կայծը, միտքը, ես կյանք եմ հավերժական կյանքից։ Միանգամյա է այն փորձը և թռիչքը, որ...

Posted by Sos Janibekyan on 2021 թ. ապրիլի 22, հինգշաբթի