Սերժ ու Քոչարյան աջակցողներ, կարդացեք սա

Սերժ ու Քոչարյան աջակցողներ, կարդացեք սա

Քոչարյանին, Սերժին և առհասարակ այն ուժերին որոնք նախկինում եղել են իշխանության կամ իշխանության կոալիցիոն մասնիկ, երբ աջակցում են Հայաստանում ապրող մարդիկ, որոնք բիզնեսմեններ են, փողի խնդիր չունեն, կայուն կապիտալներով ապահոված են և ողջ կյանքները հարկեր տուրքեր չվճարելով լավ ապրել, կերել խմել են և այսօր ակտիվ աջակցում են այդ ուժերին, ապա այդ մարդկանց ես երբեմն հասկանում եմ։ Իմ տրամաբանության մեջ նրանք երբեմն նորմալ են ընկալվում, քանզի այդ մարդիկ եսասեր էգոիստներ են, բայց տրամաբանական։
Ամբողջ ցավը նա է և ուղեղիս մեջ բացարձակ չի տեղավորվում այն երևույթների աջակցությունը նախկին թալանչիներին, որոնք հենց սերժի և քոչարյանի ինքնահռչակ տարիներին, արտագաղթի ճանապարհն են ընտրել և Հայաստանում ապագա չտեսնելով դարձել են օտար երկրի քաղաքացի, գերադասել են աշխատել օտարի մոտ, վճարել օտար երկրի հարկերը, հարստացնել օտար պետությանը, բայց չմնալ բռնապետ ու կոռումպացված կաշառակեր երկրում, ու հիմա Սփյուռքից լայքերով և ստատուսներով ողջոնում են նրանց, ում պատճառով լքել են հայրենիքը։ Այսօր նաև խենթանալ կարելի է, երբ նկատում ես, որ 40-ից 70 տարեկան այն Հայ քաղաքացիները, որոնք ապրելով ՀՀ-ում, երբեմն քրտնաջան աշխատելով, սեփական կատու չունեն, որ համապատասխան տեղից հոտ քաշեն, տուն չունեն, որ քնեն, երխաներին Աստծո հույսին թողելով մեծացրել են, քոչարյանի սեփական բանկերում վարկերի տակ ճռում են, ու այսօր քոչարյան կամ սերժ են աջակցում։ Չէ, ժողովուրդ, իրոք անտանելի է։ Առողջ եղեք։

 

Քոչարյանին, Սերժին և առհասարակ այն ուժերին որոնք նախկինում եղել են իշխանության կամ իշխանության կոալիցիոն մասնիկ, երբ...

Posted by Հայկ Թորոյան on 2021 թ. մարտի 27, շաբաթ