Մոլորակի մեծահասակների շուրջ կեսը տառապում է սահմանային հիպերտոնիայով, որը չափազանց բացասաբար է ազդում սրտանոթային համակարգի առողջության վրա: Անառողջ սնունդը, որը հարուստ է աղով եւ ճարպերով, միայն վատթարացնում է իրավիճակը:
Ո՞ր մթերքն է նպաստում զարկերակային ճնշման բարձրացմանը:
Պահածոներ
Բոլոր պահածոյացված մթերքները պարունակում են մեծ քանակությամբ աղ, որը երկարաձգում է դրանց պապհանման ժամկետը, սակայն այն նաեւ նպաստում է ճնշման բարձրացմանն ու օրգանիզմում հեղուկի պահպանմանը:
Ճարպային սնունդ
Մթերքները, որոնք պարունակում են շատ հագեցած ճարպեր, բարձրացնում են խոլեստերինն ու զարկերակային պատերի կոշտությունը, եւ դա հիպետոնիայի առաջացման նախադրյալներից մեկն է:
Ալկոհոլ
Գինու կամ գարեջրի մեկ գավաթը հազվադեպ, ոչ կանոնավոր խմելու դեպքում լուրջ վտանգ չի ներկայացնում: Սակայն կանոնավոր խմիչքը շատ վնասակար է. այն նպաստում է զարկերակային ճնշման բարձրացմանը:
Անարատ կաթ
Անարատ կաթը հարուստ է ճարպերով, որոնք կարող են նպաստել ճնշման բարձրացմանը:
Մարինացված՝ թթու մթերքներ
Այդպիսի մթերքները սովորաբար պարունակում են շատ աղ եւ բացասաբար են ազդում սրտանոթային համակարգի վրա:
Պանիր
Պանիրների որոշ տեսակներ տարբերվում են աղի շատ բարձր պարունակությամբ, եւ այդպիսի պանիրների օգտագործումը կարող է նպաստել ճնշման բարձրացմանը: Պանրի համեմատավար պակաս աղ պարունակող տեսակներից կարելի է առանձնացնել մոցարելան եւ էմենտալը:
Քաղցրավենիք, թխվածքաբլիթներ
Շաքարի եւ ճարպերի քանակը քաղցրավենիքում ժամանակի ընթացքում կարող է նպաստել հիպերտոնիայի առաջացմանն ու նվազեցնել արյունատար անոթների ճկունությունը:
Մշակված միս
Մշակված միսը (երշիկներ, նրբերշիկներ եւ այլն) պարունակում են շատ աղ եւ այլ կոնսերվանտներ, որոնք առաջացնում են զարկերակային ճնշման տատանումներ: Բացի այդ, մսի մշակումը մեծացնում է դրանում վնասակար ճարպերի քանակությունը, որոնք նպաստում են արյան մեջ խոլեստերինի մասնիկների աճին, որոնք ժամանակի ընթացքում առաջացնում են անոթներին կոշտացում: