Հայտնի է Ադրբեջանի զոհերի մոտավոր թիվը

Հայտնի է Ադրբեջանի զոհերի մոտավոր թիվը

Լրագրող, հրապարակախոս Թաթուլ Հակոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրում է.

« Այս երկու օրերին, երբ Երևանում եմ, հանդիպում եմ իմ եվրոպացի գործընկերների հետ՝ հաճախ իրենց խնդրանքով, որպեսզի Արցախյան հակամարտության պատմության մանրամասները ներկայացնեմ: Նրանց մի մասին ճանաչում եմ արդեն 20-25 տարի, մի մասի հետ ծանոթացել եմ 2016-ի ապրիլյանի օրերին, մի մասի հետ՝ այս պատերազմի օրերին՝ Արցախում:

Ադրբեջանը դեռ ոչ մի զոհի անուն չի հրապարակել, նկատի ունեմ՝ բանակի կորուստները:

Ըստ եվրոպացի իմ գործընկերների, որոնք կապ են պահում Ադրբեջանում աշխատող, այնտեղ այցելող իրենց գործընկերների, ինչպես նաև եվրոպացի դիվանագետների հետ, սեպտեմբերի 27-ից ի վեր ադրբեջանական զինվորական զոհերի թիվը պետք է հասնի մինչև 3000-ի:

Իհարկե, սա շատ մոտավոր թիվ է, որը, կրկնեմ, ստացել եմ իմ եվրոպացի լրագրող գործընկերներից:

Հիշեցնեմ, որ 1991-1994 թթ պատերազմում Ադրբեջանի զինվորական զոհերի թիվը շուրջ 12 հազար է, 1994-2016-ի ընթացքում Ադրբեջանը տվել է մինչև 2000 զոհ, ևս մինչև 500 զոհ ադրբեջանական բանակը տվել է Ապրիլյանի օրերին:

12 հազարը պաշտոնական թիվ է, որ Բաքուն տվել է տարիներ առաջ, 2000-ը տարբեր աղբյուրների համադրմամբ մեր ստացած մոտացվոր թիվն է, իսկ 500-ը ստացել եմ Ապրիլյանից հետո՝ եվրոպական տարբեր կազմակերպություններից»: