Դիմակի փոխարեն օձ. Անգլիայում ավտոբուսի ուղևորը կորոնավիրուսից պաշտպանվելու համար օձ է փաթաթել վզին և այդպես երթևեկել (լուսանկար, տեսանյութ)

Դիմակի փոխարեն օձ. Անգլիայում ավտոբուսի ուղևորը կորոնավիրուսից պաշտպանվելու համար օձ է փաթաթել վզին և այդպես երթևեկել (լուսանկար, տեսանյութ)

Անգլիայի Սոլֆորդ քաղաքում ավտոբուսի ուղևորը կորոնավիրուսից պաշտպանվելու համար օձ է փաթաթել վզին և այդպես երթևեկել, գրում է Daily Mail պարբերականը:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ ականատեսները սկզբում կարծել են, թե տղամարդու վզին արհեստական կամ խաղալիք օձ է, սակայն ապշահար են եղել, երբ տեսել են, թե ինչպես է սողունը շարժվում:

 

Նշվում է, որ ականատեսները, չնայած զարմանքին, հիմնականում հանգստություն են պահպանել: Նրանցից մեկն անգամ նկարահանել է կատարվածը: