Արդեն իսկ հայտնի դարձած եղբայրներից Արան նոր, գեղեցիկ կատարում է ներկայացրել (տեսանյութ)

Արդեն իսկ հայտնի դարձած եղբայրներից Արան նոր, գեղեցիկ կատարում է ներկայացրել (տեսանյութ)

Համացանցային տիրույթում մեծ բում առաջացրեց Ավետիսյան եղբայրների կատարումը:

 

Նրանք իրենց մեքենայից տեսանյութ էին հանրայնացրել, որտեղ երկուսով միասին գեղեցիկ կատարում էին ներկայացնում կենդանի հնչողությամբ: Տեսանյութը հուզել էր շատերին: Մեծ դիտումների ու գնահատողական խոսքերի տարափը եղբայրներին նոր կատարումների մղեցին:

 

 Այս անգամ մեքենայից նոր կատարումով հանդես է եկել եղբայրներից Արան: Եթե նախորդ անգամ նրանք էստրադարյին, հեղինակային երգ էին ներկայացնում, ապա այս անգամ Արան ներկայացրել է «Սարի սիրուն յար» հայտնի գուսանական

երգը, որի հեղինակը գուսան Աշոտն է: Լ. Քոշյանից հետո երգի մատուցմամբ հանդես եկան նաև այլ բազմաթիվ հայտնի եւ անհայտ դեմքեր, երգիչներ, որոնց երգի կատարումը մեծ հաջողություններ բերեց տարիների ընթացքում:

 

Լուսիկ Քոշյանի կատարմամբ հանրահռչակված այս երգը Արան կատարում է բավականին հաջող ու գեղեցիկ անցումներով: Արա Ավետիսյանի գեղեցիկ եւ ինքնատիպ կատարումը կարող եք վայելել ստորև՝ թողնելով կատարման մասին ձեր կարծիքը: