What's Hot

    Ծիծաղը նվազեցնում է ցավը, թուլացնում անհանգստությունը և ակտիվացնում իմունային համակարգը՝ օգնելով մարմնին պայքարել սթրեսի դեմ և դիմակայել վիրուսներին։ Այս մասին հումորի միջազգային օրվա կապակցությամբ հայտնել է բժշկական գիտությունների թեկնածու, Վալերի Լիտվինովը:

    Ըստ նրա՝ ծիծաղի ընթացքում ակտիվանում է ենդորֆինների արտադրությունը, որոնք նվազեցնում են ցավի զգայունությունը, թուլացնում անհանգստությունը և տալիս թեթև ուրախության զգացում: Միաժամանակ բարձրանում է դոֆամինի և սերոտոնինի մակարդակը, առաջինը ստեղծում է հաճույքի զգացում, իսկ երկրորդը կարգավորում տրամադրությունը և օգնում հաղթահարել սթրեսը: Արդյունքում տրամադրությունը կայունանում է, և նյարդային համակարգը անցնում է լարվածությունից վերականգնման ռեժիմ։

    Ծիծաղի ընթացքում նաև նվազում է կորտիզոլի և ադրենալինի մակարդակը, որոնց ավելցուկը վնասում է սրտին, անոթներին և նյութափոխանակությանը: Ինչպես նաև իմունային համակարգը աշխատում է ավելի արդյունավետ՝ ակտիվանում են այն բջիջները, որոնք առաջինն են պաշտպանում վիրուսներից։