Քիմ Քարդաշյանը հինգ րոպեի ընթացքում 2 մլն դոլար է վաստակել

Քիմ Քարդաշյանը հինգ րոպեի ընթացքում 2 մլն դոլար է վաստակել

Հեռուստաաստղ եւ ձեռնարկատեր Քիմ Քարդաշյանը հինգ րոպեի ընթացքում երկու մլն դոլար է աշխատել ներքնազգեստի սեփական ապրանքանիշի՝ Skims-ի արտադրանքի վաճառքի շնորհիվ, հայտնում է TMZ-ն։

 

Մեծ քանակով այցելուների հոսքի պատճառով կայքը  որոշ ժամանակ դադարել է աշխատել, ինչը հանգեցրել է վաճառքի մեկնարկի հետաձգման մեկ ժամով։ Ավելի ուշ Քիմ Քարդաշյանն Instagram-ում հայտնել է դեբյուտային հավաքածուի գրեթե ամբողջական վաճառքի մասին։

 

«Շնորհակալություն բոլորին, ովքեր աջակցել են ինձ եւ հետաքրքրություն ցուցաբերել Skims Solutionwear-ի նկատմամբ։ Ես նման բանի չէի սպասում։ Եթե երեկ ձեզ չի հաջողվել գնել ձեզ դուր եկած իրն այն պատճառով, որ այն վաճառված է, կարող եք հանգիստ լինել. Skims-ի աշխատակիցներն արտաժամյա են աշխատում՝ պաշարները որքան հնարավոր է շուտ լրացնելու համար»,- գրել է աստղը։