5 բան, որ պետք չէ անել սեքսից հետո

5 բան, որ պետք չէ անել սեքսից հետո

Երբ մտածում ես հաճույքի մասին, մտքիդ առաջինը կամ երկրորդը օրգազմն է գալիս (կախված նրանից, թե էլ ինչ ես շատ սիրում): Եվ չնայած նրան, որ մենք բոլորս խելացի չափահաս մարդիկ ենք, այնուամենայնիվ, կան մանրուքներ, որնոց մասին կարող եք պարզապես չկռահել: Ահա այն ամենը, ինչ չպետք է անել սեքսից հետո: 1. Մանրակրկտորեն լողանալ Շատերը սիրում են ցնցուղ ընդունել և մանրակրկտորեն լողանալ օճառով, ցնցուղի գելով և այլ լրացուցիչ նյութերով: Բժիշկները խորհուրդ չեն տալիս դա անել մի քանի պատճառով: Նախ, օճառը չորացնում է բնական քսանյութը: Երկրորդ, ինտիմ հատվածում մաշկն ավելի զգայուն է և կարող է նոր միջոցի նկատմամբ ալերգիկ ռեակցիա տալ: Հեշտոցն ինքնամաքրվում է, և եթե ցնցուղի գելով չեք ողողում ձեր բերանը (հավանաբար չեք անում), ապա այդտեղ նույնպես պետք չէ անել: Ջերմ ջուրն ու նուրբ շարժումները բավական են: 2. Քնել էրոտիկ ներքնազգեստով Նորմալ բամբակյա ներքնազգեստը լավ է շնչում: Իսկ ահա նեյլոնը, արհեստական բամբակը և պոլիեսթերը` ոչ: Սեքսից հետո դուք տաքացած եք լինում և սխալ ներքնազգեստով կարող եք քրտնել ու վարակ ձեռք բերել: 3. Տաք լոգանք ընդունել, հատկապես ջակուզիում Սա շատ խոստումնալից է թվում, բայց խորհուրդ չի տրվում: Նախ, ձեր մարմինը վնասակար բակտերիաների համար ավելի բաց է, քան երբևէ: Երկրորդ, տաք ջուրը ոչնչացնում է մաշկի պաշտպանիչ շերտը: 4. Զուգարան չգնալ Հեշտոցային սեքսից հետո վատ բակտերիաները կարող են հեշտությամբ մտնել միզապարկ, ուստի շատ կարևոր է այն դատարկել սեռական ակտից հետո մեկ ժամվա ընթացքում: Բացի այդ, արժե սրբել խոնավ անձեռոցիկով` ինտիմ հիգիենայի համար, որպեսզի վնասակար միկրոօրգանիզմները ներս չմտնեն մաշկի միկրոճեղքերով: 5. Անմիջապես պառկել քնելու Բացի այն, որ դա ոչ հիգիենիկ է, այդ կերպ դուք նաև կարող եք տհաճ վարակ ստանալ բակտերիաներից, որոնք կարելի էր լվանալ ցնցուղի միջոցով: