Սեքսի դիրքերն ինչ կարող են պատմել ձեր հարաբերությունների մասին

Սեքսի դիրքերն ինչ կարող են պատմել ձեր հարաբերությունների մասին

«Գոյություն ունի սեռական հարաբերությունների համար ավելի քան 600 դիրք, բայց միջին հաշվով զույգերը օգտագործում են դրանցից միայն երկու-երեքը: Ձեր զուգընկերոջ հետ ընտրությունը ի՞նչ կարող է ասել ձեր մասին: Միգուցե ձեր զինանոցում ընդամենը մեկ դիրք ունե՞ք»,- այս մասին գրում է Rambler-ը և ներկայացնում, թե սեքսի դիրքերն ինչ կարող են պատմել զույգերի հարաբերությունների մասին:

Միսիոներական դիրք

Եթե ​​դուք միշտ ընտրում եք միսիոներական դիրքն, ուրեմն երկուսդ էլ բավականին ծույլ եք: Սա բոլորի համար ամենականխատեսելի դիրքն է: Դա ոչ մի երեւակայություն չի պահանջում: Եթե ​​այն ցանկանում է տղամարդը, ապա դա ցույց է տալիս, թե ում է պատկանում իշխանությունը հարաբերություններում: Այս դիրքում տղամարդը վերահսկում է ամեն ինչ:

 

Բայց երբեմն էլ կանայք կարող են նախընտրել միսիոներական դիրքը: Օրինակ, եթե նրանք գիրացել են: Այս դիրքում ձեր մարմինը թաքնված է զուգընկերոջ աչքերից:

«Դոգգի-սթայլ» դիրք

 

Եթե ​​դուք միշտ սեքսով եք զբաղվում այս դիրքում, ապա, հաստատ, խնդիրներ ունեք մտերմության հետ: Այս դիրքում զուգընկերները միմյանց չեն տեսնում: Ստացվում է, որ դուք սեռական հարաբերություն եք ունենում զուտ ֆիզիկական կարիքները բավարարելու համար և անտեսում եք հուզական կարիքները:

Զուգընկերը կարող է նաև նախընտրել «դոգգի-սթայլ» դիրքը, քանի որ անինքնավստահ է: Դա նաև կատարյալ դիրք է, որպեսզի երևակայես մեկ ուրիշի մասին: Ուստի արժե մտածել, եթե ձեր սեքսը սահմանափակվում է միայն այս դիրքով:

 

Կինը' վերևից

Եթե ​​դուք միշտ վերեւում եք, ապա նշանակում է, որ սեքսում գերիշխողն եք: Այս դիրքն ընտրում են ինքնավստահ կանայք: Եվ նաև նրանք, ովքեր վստահում են իրենց զուգընկերոջը. օրգազմի իմիտացիա անելը դժվար է, երբ նա տեսնում է ձեր դեմքը:

 

Բայց կան նաև վատ նորություններ: Եթե ​​դուք միշտ գերիշխում եք սեքսում, ապա հավանաբար շեֆն եք նաև հարաբերությունների այլ ասպեկտներում: Եթե ​​տղամարդու համար դա խնդիր չէ, ուրեմն ամեն ինչ կարգին է:

Կողքից

 

Ամենից հաճախ այս դիրքն ընտրում են այն զույգերը, ովքեր մտերմությունն ավելի են գնահատում, քան օրգազմը: Այս դիրքում դուք գրեթե ամբողջ մարմնով դիպչում եք միմյանց. սա շատ զգայական դիրք է: Ամենայն հավանականությամբ, սեքսն ամենակարևորը չէ ձեր հարաբերություններում: