«Կարող ա մեզ հետևում են». Նազենի Հովհաննիսյանն ընտրյալ ունի (լուսանկար)

«Կարող ա մեզ հետևում են». Նազենի Հովհաննիսյանն ընտրյալ ունի (լուսանկար)

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել բալետի առաջատար արտիստ, ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Մուրադյանի հետ: «Կարող ա մեզ հետևում են»,- այսպես է դերասանուհին մակագրել լուսանկարը, ապա դիմել է հետևորդներին' «Ռուբենի համար ինստագրամ բացե՞նք, թե ոչ...»:

 

Հրապարակման մեկնաբանություններում Հովհաննիսյանը նշել է, Ռուբենն ընդամենն իր ընկերն է, սակայն նաև խոստովանել է, որ ընտրյալ ունի: «Հարգելի և իմ սիրելի հետևորդներ, ես երբեք չեմ հրապարակում իմ անձնական կյանքը սոցցանցերում, քանի որ դա վերաբերվում է միայն ինձ և իմ կողքին գտնվող մարդուն: Ես էլ իրավունք ունեմ ոչ հանրային մնալ և ունենալ իմ կյանքը: Իսկ Ռուբենը հրաշալի մարդ է, ընկեր և զարմանալի արտիստ է, ով չի դադարում զարմացնել, շուտով դուք ինքներդ դրանում կհամոզվեք»,- գրել է դերասանուհին: