«Թղթե տուն» սերիալը 5-րդ եթերաշրջանից հետո կդադարեցվի․ հայտնի են եզրափակչի սյուժեի առաջին մանրամասները (տեսանյութ)

«Թղթե տուն» սերիալը 5-րդ եթերաշրջանից հետո կդադարեցվի․ հայտնի են եզրափակչի սյուժեի առաջին մանրամասները (տեսանյութ)

banner770

Շոուի ստեղծողը խոստանում է, որ մեզ սպասվում է Netflix-ի հիթի պատմության մեջ ամենաանհավանական սեզոնը։

Netflix-ը որոշել է փակել «Թղթե տուն» սերիալը։ Ինչպես հայտնում է Entertainment Weekly-ն, առաջիկա 5 մրցաշրջանը կլինի վերջինը։

 

Հիթի եզրափակիչ դրվագների նկարահանումները կմեկնարկեն արդեն օգոստոսի 3-ին՝ Դանիայում, իսկ հետո կշարունակվեն Իսպանիայում եւ Պորտուգալիայում: Շոուի Twitter-յան պաշտոնական էջում գրել են «Կողոպուտը մոտենում է ավարտին»:

Չորրորդ եթերաշրջանի վերջում զոհվել է թիմի մասնակից Ագաթա Խիմենեսը/ Նայրոբին (Ալբա Ֆլորես): Հրատարակության հետ զրույցում շոուի ստեղծող Ալեքս Պինան պատմել է, որ եզրափակիչում խմբավորման անդամներ Սերխիո Մարկինան/ պրոֆեսորներ Ալվարո Մորտեն / վրեժխնդիր կլինեն նրա մահվան համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

«Մենք շախմատային խաղից՝ պարզ ինտելեկտուալ ռազմավարությունից անցում ենք կատարում ռազմական մարտավարության․ «հարձակում եւ կռիվ»:

 

Սցենարիստ-պրոդյուսերը նաեւ նշել է, որ նոր եթերաշրջանում կլինեն ավելի շատ ռիսկեր, ադրենալին եւ լարվածություն: Ասում է, որ դա ամենաէպիկական եթերաշրջանն է։ Ի դեպ, մեզ սպասում է դերասանական կազմի թարմեցում։

 

Նոր սերիաներում կնկարահանվեն Միգել Անխել Սիլվեստրեն («Ութերորդ զգացողություն») եւ Պատրիկ Կրիադուն («Ժամանակի նախարարություն»): Վերջին եթերաշրջանում կլինեն 10 դրվագներ։