Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հայտարարվեց հետախուզում. հայտնի է ինչ հանցանքի համար

Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հայտարարվեց հետախուզում. հայտնի է ինչ հանցանքի համար

banner770

Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել. նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել: Այս մասին ֆեյսբուքյան գրառում է արել փաստաբան Արման Մակինյանը.

«Այսօր քննչական կոմիտեի ՀԿԳ քննության վարչության քննիչի կողմից որոշում է կայացվել Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին և դա այն դեպքում, երբ
1. հստակ հայտնի է նրա գտնվելու վայրը,
2. առկա են Հայաստան վերադառնալու անհաղթահարելի խոչընդոտներ, որոնց մասին մենք պատշաճ իրազեկել ենք քննիչին

Իհարկե չեն մոռացել նաև կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն ներկայացնել դատարան:

Օրենք, համավարակ, կարանտին- չէ՝ չենք լսել...»,- գրառել է Մակինյանը:

Հիշեցնենք, որ ՔԿ-ն օրեր առաջ հաղորդագրություն էր տարածել, ըստ որի ուբեն Հայրապետյանը, նրա որդին և վերջինիս ընկերները, բռնություն գործադրելով, տևական ժամանակ ազատությունից ապօրինի զրկել են «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի գործադիր մարմնի ղեկավարին, իսկ հետագայում՝ ունեզրկել: