«Լիդիան Արմենիա»-ի ծախսերի մասով նոր բացահայտումներ կլինեն. «Ժողովուրդ»

«Լիդիան Արմենիա»-ի ծախսերի մասով նոր բացահայտումներ կլինեն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով' ԱԺ մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված և նրանց կողմից ընդունված ֆինանսական և այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը և արժանահավատությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն առաջիկայում պատրաստվում է բացահայտումներ անել:

 

Մեր տեղեկություններով' դա վերաբերելու է «Լիդիան Արմենիա» ընկերության ֆինանսական ծախսերին. ընկերությունը պետք է շահագործեր Ամուլսարի հանքավայրը: Մեր աղբյուրների փոխանցմամբ' հանձնաժողովը փաստաթղթեր է ուսումնասիրել, որտեղ, պարզվում է, ակնհայտ երևում է, որ ընկերությունը անօգուտ արտադրական ծախսեր է իրականացրել: «Եթե «Լիդիան Արմենիան» համարում է, որ 4 հարյուր միլիարդ դրամի ներդրում է արել, մենք պետք է հասկանանք' որտեղ են արվել այդ ներդրումները և ինչ արդյունավետությամբ: Այս և նմանատիպ ուսումնասիրությունները պետք է իրականացնենք»,- «Ժողովուրդ օրաթերթի հետ զրույցում նշեց հանձնաժողովի նախագահ Սերգեյ Բագրատյանը»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: