Սերժ Սարգսյանի գործը հասավ քննչականին. կատարվում է քննություն

Սերժ Սարգսյանի գործը հասավ քննչականին. կատարվում է քննություն

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀ Գլխավոր դատախազությունից Սերժ Սարգսյանի՝ Իտալիայում առանձնատուն ունենալու գործը ուղարկվել է ՊԵԿ։

 

Factor.am-ին ՊԵԿ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Լուսինե Մկրտչյանը տեղեկացրեց, որ ՊԵԿ քննչական վարչությունը ստացել է տեղեկությունը, այն այս պահին ուսումնասիրվում է։

 

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Սասնա ծռեր» կուսակցությունը հայտարարություն էր տարածել, որտեղ նշվում էր, թե Միքայել Մինասյանը Սերժ Սարգսյանին Իտալիայի Հռոմ քաղաքում 20 միլիոն դոլար արժողությամբ առանձնատուն է նվիրել։ Հայտարարության մեջ նշված էր նաև առանձնատան հասցեն: «20 միլիոն ԱՄՆ դոլար արժեք ունեցող այդ առանձնատան հասցեն է՝ Սեյնթ Անսելմո փողոց, համար 10 (Via di Sant'Anselmo, 10)»,- ասված էր «Սասնա ծռերի» հայտարարության մեջ։