Դատարանը Մանվել Գրիգորյանի մասով նոր որոշում կայացրեց

Դատարանը Մանվել Գրիգորյանի մասով նոր որոշում կայացրեց

Դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանի պաշտպանների երկու միջնորդությունը: Նրանք այսօր դատավոր Մնացական Մարտիրոսյանից պահանջել են կարճել քրեական գորխի վարույթը ամբաստանյալի ծանր հիվանդության պատճառով:

Դատարանը նիստը հետաձգեց՝ հաջորդ դատական նիստին միջնորդությունը քննելու: «Հաջորդ դատական նիստին անհրաժեշտ է ներկայացնել միջնորդությունը հաստատող կամ հերքող ապացույցներ, փաստաթղթեր»,- ասաց  պարոն Մարտիրոսյանը:

Մյուս միջնորդությունը վերաբերում էր Մանվել Գրիգորյանի հետ կապված  ընկերության դրամական միջոցների հաշվին կատարել բյուջեի հանդեպ պարտավորությունները։

Քանի որ քրեական գործի նյութերը հետազոտված չեն, դատարանը մերժեց այն:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը դատարանի որոշմամբ հունվարի 15-ին փոխվեց։ Նա մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու եւ շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու համար: