Սարսափելի դեպք Հնդկաստանում․ ամուսինը կոբրայի օգնությամբ դաժանաբար սպանել է քնած կնոջը

Սարսափելի դեպք Հնդկաստանում․ ամուսինը կոբրայի օգնությամբ դաժանաբար սպանել է քնած կնոջը

banner770

Հնդկաստանում տղամարդը սպանել է իր կնոջը՝ նրա մահճակալի մեջ մահաբեր կոբրա նետելով: Այդ մասին հայտնում է New York Post- ը:

Ուտրա անունով Հնդկաստանի բնակչուհուն տեղափոխել են հիվանդանոց առանց կյանքի նշանների: Բժիշկները արձանագրել են նրա մահը: Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել մայիսի 7-ին: Աղջկա ծնողները նրա ննջասենյակում գտել են կոբրա, որի խայթոցը դարձել է նրանց դստեր մահվան պատճառը:

Երբ որոշ ժամանակ անց Ուտրայի ամուսին Սուրաջը փորձել է ձեռք բերել նրա ունեցվածքը, նրան սկսել են կասկածել սպանության մեջ: Ոստիկանական քննության ընթացքում պարզվել է, որ տղամարդը նախկինում ևս փորձել է օձի օգնությամբ սպանել իր կնոջը:

Նախորդ անգամ կինը զոլավոր իժի խայթոցի հետևանքով կինը երկու ամիս անցկացրել է հիվանդանոցում:

Ոստիկանությունը հատնաբերել է, որ տղամարդը շփվել է օձի տիրոջ հետ: Սուրաջը և օձի տերը ձերբակալված են, ընթանում է հետաքննություն: