Քաղաքացիները բողոքի ցույցի են դուրս եկել կաթսաներով ու գդալներով (տեսանյութ)

Քաղաքացիները բողոքի ցույցի են դուրս եկել կաթսաներով ու գդալներով (տեսանյութ)

banner770

Չիլիի բնակիչները բողոքի ակցիա են կազմակերպել՝ ընդդեմ իշխանությունների վարած քաղաքականության: Նրանք դժգոհ են տրամադրվող օգնությունը բաշխելու գործընթացից: Իշխանություններից պահանջում են լուծել խնդիրը: Չիլիի բնակիչները բողոքի ակցիայի են դուրս եկել ձեռքի գործիքներով, այդ թվում կաթսայով, գդալով: Ակցիայի մասնակիցները հույս են հայտնել, որ իրենց ձայնը լսելի կլինի: Նրանք որոշ տեղերում արգելափակոցներ են ստեղծել:

Երկրում լարվածությունը մեծացավ Չիլիի հիվանդանոցներից մեկի հայտարարության ֆոնին, երբ նշվեց, որ իրենց ռեսուրսները սպառվում են՝ վարակվածների մեծ թվով պայմանավորված: Երկրում 80 հազարից ավելի հաստատված դեպք կա, մեկ օրում այդ թիվը 4 հազարով ավելացել է:

Վարակվածների 15 տոկոսը հիվանդանոցային բուժման կարիք ունի: Մասնագետները հորդորում են հետևել անվտանգության կանոններին:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատականներով վարակի կենտրոնն այսօր տեղափոխվել է Ամերիկա: Ծանր իրավիճակ է Բրազիլիայում, որը վարակվածների թվով երկրորդ տեղում է: Այնտեղ գրանցվել է վարակի շուրջ 400 հազար դեպք, թեպետ, բժիշկները նշում են, որ վարակվածների թիվն իրականում կարող է ավելի շատ լինել:

Share on FacebookShare on Twitter