Գրանցվել է 4 և 4,9 մագնիտուդ հզորությամբ 2 երկրաշարժ

Գրանցվել է 4 և 4,9 մագնիտուդ հզորությամբ 2 երկրաշարժ

banner770

Մայիսի 27-ին Թուրքիայի ժամանակով 03:40-ին (Երևանի ժամանակով 04:40-ին) Միջերկրական ծովում 4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը' հղում տալով Թուրքիայի ներքին գործերի նախարարության աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությանը:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մուղլա նահանգից 269-274 կմ հեռավորության վրա, օջախի խորությունը եղել է 6,96 կմ:

Այնուհետև՝ ժամը 04:09-ին, տեղի է ունեցել 2-րդ երկրաշարժը' 4,9 մագնիտուդ հզորությամբ: Օջախը գտնվել է 6,05 կմ խորության վրա, էպիկենտրոնը' Մուղլայից 290-295 կմ հեռավորության վրա: