Ռուսաստանում կորոնավիրուսի «պիկը» հաղթահարված է․ Պուտինի հայտարարությունը

Ռուսաստանում կորոնավիրուսի «պիկը» հաղթահարված է․ Պուտինի հայտարարությունը

Ռուսաստանում կորոնավիրուսի հիվանդության դեպքերի «պիկը» արդեն հաղթահարված է։ Այն գրանցվել է մարտի 26-ին' 24,1% աճի տեմպով։ Այժմ այդ ցուցանիշը կազմում է 3.5%, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկրում սանիտարահամաճարակային իրավիճակի վերաբերյալ հանդիպման ժամանակ:
«Մեկ շաբաթվա ընթացքում COVID-19- ի գագաթնակետային միջին բարձրացումը երկրում գրանցվել է մարտի 26-ին։ Այն կազմել է 24,1%։ Մայիսի 5-ին այն արդեն 7,6% էր, մայիսի 13-ին' 5.9%, մայիսի 21֊ին, ինչպես ասացի, 3,5%»,- ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: