Մոսկվայում կորոնավիրուսից երեխա է մահացել

Մոսկվայում կորոնավիրուսից երեխա է մահացել

banner770

Մոսկվայում կորոնավիրուս ախտորոշմամբ իննամյա երեխա է մահացել։ Այս մասին հայտնում է Mash տելեգրամ-ալիքը։ Երեխային Մոսկվա են տեղափոխել ռեգիոններից մեկից։ Բացի կորոնավիրուսից, երեխայի մոտ եղել են նաեւ այլ ծանր հիվանդություններ՝ լյարդի ցիրոզ, արյան շրջանառության խանգարում, թոքերի եւ շնչուղիների հետ կապված հիվանդություններ։ Երեխան լյարդի փոխպատվաստում է տարել, ունեցել այլ վիրահատություններ։

Ըստ հրապարակման, բուժկենտրոնում նա մնացել է երեք շաբաթ եւ այդ ընթացքում բժիշկները մինչեւ վերջ պայքարել են նրա կյանքի համար։