Նոյեմբերի 7-ին Բուդապեշտում կմեկնարկի Եվրոպական քաղաքական համայնքի հերթական գագաթնաժողովը

Նոյեմբերի 7-ին Բուդապեշտում կմեկնարկի Եվրոպական քաղաքական համայնքի հերթական գագաթնաժողովը

Նոյեմբերի 7-ին Բուդապեշտում կկայանա Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովը: Հունգարիայի մայրաքաղաքում կհավաքվեն առաջնորդներ ամբողջ մայրցամաքից:

 

 

Նրանք կքննարկեն Եվրոպայի անվտանգության մարտահրավերները, այդ թվում՝ Ուկրաինայում պատերազմը և Մերձավոր Արևելքում շարունակվող էսկալացիան, անօրինական միգրացիան ու էներգետիկայի, տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների և համաշխարհային առևտրի ոլորտներում տնտեսական անվտանգությանն ու կապերին վերաբերող հարցեր: ԵՄ-ն ներկայացնում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը:

 

 

Եվրոպական քաղաքական համայնքի այս հինգերորդ գագաթնաժողովին հրավիրված են մասնակցելու 47 պետության և կառավարության ղեկավարներ, այդ թվում՝ ԵՄ 27 անդամ երկրների, նաև Հարավային Կովկասի երեք հանրապետությունների:

 

Եվրոպական քաղաքական համայնքի նպատակն է՝ խթանել քաղաքական երկխոսությունն ու համագործակցությունը ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի լուծման համար, ամրապնդել եվրոպական մայրցամաքի անվտանգությունը, կայունությունն ու բարգավաճումը: Քաղաքական համակարգման այս հարթակը չի փոխարինում գոյություն ունեցող որևէ կազմակերպության, կառույցի կամ գործընթացի և նպատակ չունի այս փուլում ստեղծել նորերը: Մինչև այժմ եվրոպական քաղաքական համայնքը հավաքվել է չորս անգամ:

1lurer.am