Զինված հարձակում . կան զոհեր և վիրավորներ

Զինված հարձակում . կան զոհեր և վիրավորներ

Անկարայում գտնվող օդատիեզերական և պաշտպանական ընկերության գլխավոր գրասենյակը զինված հարձակման է ենթարկվել։

 

Դեպքը տեղի է ունեցել Անկարայի արվարձաններից մեկում։

 

Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան սոցցանցի իր էջում հայտնել է հարձակման մասին և տեղեկացրել, որ կան զոհեր և վիրավորներ:

 

Թուրքական լրատվամիջոցները միաժամանակ հայտնել են պայթյունների և կրակոցների մասին։

 

Դեպքի վայր են ուղարկվել անվտանգության ուժեր, շտապօգնության մեքենաներ և հրշեջներ։

Ընկերության աշխատակիցները տեղափոխվել են անվտանգ տարածք: