Եթե Իսրայելը սխալվի, Իրանը կթիրախավորի իսրայելական էներգետիկ բոլոր աղբյուրները․ ԻՀՊԿ-ի հրամանատարի տեղակալ

Եթե Իսրայելը սխալվի, Իրանը կթիրախավորի իսրայելական էներգետիկ բոլոր աղբյուրները․ ԻՀՊԿ-ի հրամանատարի տեղակալ

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարի տեղակալը հայտարարել է, որ եթե Իսրայելը սխալվի, Թեհրանը կթիրախավորի իսրայելական էներգիայի բոլոր աղբյուրները, կայանները, նավթավերամշակման գործարաններն ու գազի հանքավայրերը։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։

 

«Եթե օկուպանտները սխալվեն, մենք թիրախավորելու ենք նրանց էներգիայի բոլոր աղբյուրները, կայանները, բոլոր նավթավերամշակման գործարաններն ու գազի հանքավայրերը»,- ասել է բրիգադի գեներալ Ալի Ֆադավին։

Նա նաև նշել է, որ Իրանը հարուստ է տնտեսական մի շարք կենտրոններով, մինչդեռ Իսրայելն ունի 3 էլեկտրակայան և մի քանի նավթավերամշակման գործարան․ «Մենք կարող ենք միաժամանակ հարձակվել նրանց վրա»,- նշել է նա։