Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել։
Ստորգետնյա ցնցումներ են գրանցվել Բիլասուվարի շրջանում տեղական ժամանակով 10.45-ին։
Այս մասին հայտնել են երկրի Սեյսմոլոգիական ծառայության կենտրոնից, գում են տեղի լրատվամիջոցները։
Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4,5 մագնիտուդ։ Օջախը գտնվել է 54 կմ խորության վրա։



