Ֆրանսիայի ԱԳՆ-ն կոչով դիմել է իր քաղաքացիներին

Ֆրանսիայի ԱԳՆ-ն կոչով դիմել է իր քաղաքացիներին

Ֆրանսիայի ԱԳՆ-ն տարածաշրջանում ռազմական էսկալացիայի բարձր ռիսկերի պատճառով կոչ է արել իր քաղաքացիներին հնարավորինս շուտ լքել Իրանի Իսլամական Հանրապետությունը:

 

«Տարածաշրջանում ռազմական էսկալացիայի մեծ ռիսկի պատճառով Իրանում գտնվող Ֆրանսիայի բոլոր քաղաքացիներին խստորեն խորհուրդ է տրվում որքան հնարավոր է շուտ լքել երկիրը»,- ասված է հայտարարության մեջ:

 

Իշխանությունները նաև հիշեցրել են, որ Ֆրանսիայի քաղաքացիներին ի սկզբանե  խորհուրդ է տրվել ձեռնպահ մնալ Իրան մեկնելուց։

 

Նախօրեին նախարարությունը նույն պատճառներով կոչ էր արել մարդկանց զերծ մնալ Իսրայել, Լիբանան և պաղեստինյան տարածքներ մեկնելուց։