Միջադեպ Վրաստանի խորհրդարանում․ ելույթի ժամանակ ջուր են լցրել ընդդիմադիր պատգամավոր Գիորգի Վաշաձեի վրա (տեսանյութ)

Միջադեպ Վրաստանի խորհրդարանում․ ելույթի ժամանակ ջուր են լցրել ընդդիմադիր պատգամավոր Գիորգի Վաշաձեի վրա (տեսանյութ)

Վրաստանի խորհրդարանում ընդդիմադիր պատգամավոր Գիորգի Վաշաձեի ելույթի ժամանակ մկջադեպ է տեղի ունեցել։ Խորհրդարանական մեծամասնության անդամ Իրմա Զավրադաշվիլին Վաշաձեի վրա ջուր է լցրել։

 

«Լավ արեցիք, շնորհակալություն: Բրավո։ Սա վայրենության հասած դավաճանների ճանապարհն է։ Սա դավաճանության ճանապարհն է, որով դուք բոլորդ գնում եք։ Հավատացե՛ք, այս ջուրն ինձ ոչինչ չի տա, իսկ ձեր ընտրած դավաճանության ճանապարհը վրաց ժողովրդին ոչինչ չի տա։ Միասնական ու ուժեղ Վրաստանը երբեք չի ծնկի ոչ մի չար մարդու դիմաց, որքան էլ նա հարուստ լինի»,- արձագանքել է Գիորգի Վաշաձեն։

 

Հիշեցնենք՝  Վրաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ՝ 84 կողմ, 7 դեմ ձայնով այսօր չեղարկել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի վրա դրված նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վետոն։