Չինաստանը պատրաստ է օգնել Հայաստանին՝ ջրհեղեղի հետևանքների հաղթահարման հարցում

Չինաստանը պատրաստ է օգնել Հայաստանին՝ ջրհեղեղի հետևանքների հաղթահարման հարցում

Չինաստանը տեղյակ է Հայաստանի հյուսիսում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհերի, վիրավորների և գույքային կորստի մասին:

 

Այս մասին  ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Մաո Նինը՝ ցավակցելով Հայաստանին։

 

«Մենք հավատում ենք, որ հայ ժողովուրդը կհաղթահարի բնական աղետը և կվերականգնի շինությունները։ Չինաստանը, ինչպես միշտ, պատրաստ է ամեն ինչ անել, որպեսզի օգնի Հայաստանին»,- ասել է նա: