Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ համաձայնության և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հիմնական ուղղություններից մեկն է։
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը՝ Ադրբեջանի անկախության օրվա առթիվ Մոսկվայում կազմակերպված հանդիսավոր ընդունելության ժամանակ։
Գալուզինը նաև նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը կնպաստի տարածաշրջանում կայունությանը։