Մենք հավատարիմ ենք հայ-վրացական ռազմավարական գործընկերության և եզակի կապերի ամրապնդմանը․ Դարչիաշվիլին ուղերձ է հղել

Մենք հավատարիմ ենք հայ-վրացական ռազմավարական գործընկերության և եզակի կապերի ամրապնդմանը․ Դարչիաշվիլին ուղերձ է հղել

Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին Առաջին հանրապետության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել։

 

«Շնորհավորում եմ Առաջին հանրապետության օրվա առիթով Հայաստանին, հայ ժողովրդին, Կառավարությանը և իմ գործընկեր Արարատ Միրզոյանին։

 

Թող այս օրը ձեր ժողովրդի համար լցված լինի խաղաղությամբ, միասնականությամբ և բարգավաճմամբ:

Մենք հավատարիմ ենք մեր երկրների և ժողովուրդների միջև ռազմավարական գործընկերության և եզակի կապերի հետագա ամրապնդմանը»,- գրել է Դարչիաշվիլին X-ի իր միկրոբլոկում: