Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է Գազայի հատվածի կենտրոնում 800 մ երկարությամբ թունելի ոչնչացման մասին

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է Գազայի հատվածի կենտրոնում 800 մ երկարությամբ թունելի ոչնչացման մասին

Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել է Գազայի հատվածի կենտրոնական մասում արմատական ​​«ՀԱՄԱՍ» շարժման 800 մետր երկարությամբ թունելի ոչնչացման մասին, որը 18 մետր խորություն ուներ։

 

«Գիշերը զինծառայողները ոչնչացրել են 18 մետր խորությամբ, 800 մետր երկարությամբ թունելը, որն օգտագործում էր «ՀԱՄԱՍ» ահաբեկչական կազմակերպությունը: Այն անցնում էր Գազայի հատվածի կենտրոնական միջանցքի մոտով, որտեղ գործում են Իսրայելի պաշտպանության բանակի զորքերը»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, ասվում է հաղորդագրության մեջ և ընդգծվում, որ ոչնչացվել են նաև տասնյակ ահաբեկչական կառույցներ և այդ տարածքում հայտնաբերվել են մեծ քանակությամբ զենք և հետախուզական միջոցներ:

 

«Զորքերը զգալի վնաս են հասցնում «ՀԱՄԱՍ»-ի ներուժին Գազայի հատվածի կենտրոնական հատվածում և ուժեղացնում են վերահսկողությունն այս տարածքում», - նշվում է տեքստում: