Իրանի նախագահի և արտգործնախարարի կյանքը «վտանգի տակ է»․ Reuters

Իրանի նախագահի և արտգործնախարարի կյանքը «վտանգի տակ է»․ Reuters

Իրանի նախագահի և արտաքին գործերի նախարարի կյանքը «վտանգված է» ուղղաթիռի միջադեպի մասին հաղորդագրություններից հետո, Reuters-ին ասել է իրանցի անանուն պաշտոնյան:

 

«Մենք դեռ հուսով ենք, բայց ուղղաթիռի վայրէջքի վայրից ստացվող հաղորդագրությունները շատ մտահոգիչ են», – ասել է նա:

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանի հյուսիս-արեւմուտքում ուղղաթիռ է վթարվել, որում եղել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին։