Կալանավորվել է Crocus City Hall-ի ահաբեկչության գործով անցնող 10-րդ մեղադրյալը

Կալանավորվել է Crocus City Hall-ի ահաբեկչության գործով անցնող 10-րդ մեղադրյալը

Մոսկվայի դատարանը կալանավորել Crocus City Hall-ի ահաբեկչության մեջ մեղադրվող 10-րդ անձին։ Վերջինս Տաջիկստանի քաղաքացի Յակուբջոնի Յուսուֆզոդան է։

 

Այս մասին դատարանի դահլիճից հայտնել է ՏԱՍՍ-ի թղթակիցը։

 

Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը՝ մինչև մայիսի 22-ը։

 

Հետաքննության տվյալներով՝ մեղադրյալը ահաբեկչությունից մի քանի օր առաջ իր բանկային քարտից գումար է փոխանցել հանցակցին՝ ահաբեկիչներին կացարան տրամադրելու համար։

 

Crocus City Hall-ում ահաբեկչությունը տեղի էր ունեցել մարտի 22-ի երեկոյան։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 144 մարդ, վիրավորվել՝ 551-ը։