Ռուսաստանի ժողովրդական արտիստ Միխայիլ Բոյարսկին սրտի վիրահատության է ենթարկվել։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները:
2023 թվականի նոյեմբերի 27-ին արտիստը հոսպիտալացվել էր սրտի կաթվածով։ Մեկ օր անց վիճակը կայունացել էր:
Նշենք, որ Միխայիլ Բոյարսկին դարձել է 74 տարեկան է: Մինչ օրս խաղում է թատրոնում և կինոյում, մասնակցում է մուլտֆիլմերի կրկնօրինակմանը, նկարահանվում հեռուստատեսությամբ: