Ուկրաինան սեփական ոչինչ չունի, ուստի որպես երկիր չունի ապագա, իսկ Ռուսաստանը՝ ունի: Այս մասին «Ռուսաստանի հերոսներ» մրցանակաբաշխության մասնակիցների հետ զրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Ինչպես նշում է iz.ru-ն՝ ՌԴ նախագահի ելույթից մի հատված դեկտեմբերի 10-ին իր Telegram ալիքում հրապարակել է լրագրող Պավել Զարուբինը։
«Նրանք չունեն իրենց սեփական բազան։ Երբ չկա սեփական բազա, սեփական գաղափարախոսություն, սեփական արդյունաբերություն, սեփական փող, սեփական ոչինչ, ապա չկա ապագա։ Իսկ մենք այն ունենք»,- նշել է պետության ղեկավարը: